4686 դիտում
17:53 10-02-2017
Թուրքիայի փոխվարչապետը «պատահական դեպք» է որակել թուրք զինծառայողների դիրքերին ռուսական ավիահարվածը
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրք զինծառայողների դիրքերին Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի ավիահարվածին, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինծառայողներ։
«Դա ամբողջությամբ չկանխամտածված դեպք է։ Շատ կարևոր է, որ հարգելի Պուտինը տեղեկացրեց այն մասին, որ տեղի է ունեցել դժբախտ դեպք, և դիրքորոշումը, որը ցուցադրել է ռուսական կողմը, շատ կարևոր է»,- ասել է նա։
Նուման Քուրթուլմուշը հավելել է, որ թուրքական կողմը հետաքննում է, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ, նախնական տվյալներով՝ դա համակարգման սխալ է։
«Ամեն դեպքում, դա միանգամայն պատահական դեպք է, դժբախտ դեպք, սակայն, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ գոյություն ունեցող համակարգման շրջանակում, կպարզվի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, հարված է հասցրել թուրք զինծառայողների դիրքերին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի։
Նմանատիպ նյութեր
889 դիտում
12:48 23-11-2024
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
1030 դիտում
18:19 30-10-2023
Վրաստանի խորհրդարանի նախագահը թուրք-վրացական համագործակցությունը որակել է ռազմավարական
3103 դիտում
15:41 11-08-2015
Թուրքիայի բանակը հերթական հարվածներն է հասցրել քրդերի դիրքերին
Այս բաժնից
745 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
709 դիտում
15:35 23-11-2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ում կքննարկի հեռահար զինատեսակներով իրեն հարվածների թեման
739 դիտում
13:24 23-11-2024
Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար