ԻՊ ահաբեկիչներն առևանգել են Քըրքուքի 365 բնակիչների, հիմնականում երեխաների ու կանանց
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմաերպության գրոհայինները Իրաքի Քըրքուք նահանգի 365 բնակիչների են առևանգել։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ բնակիչներին բռնել են այն ժամանակ, երբ վերջիններս փորձում էին փախչել դեպի քրդական փեշմերգի վերահսկողության տակ գտնվող շրջաններ։
Առևանգվածների մեծ մասը երեխաներ ու կանայք են։ Նրանցից 260-ին բռնել են Զեյբաթ գյուղի մոտ և ուղարկել Խավիջա շրջան, իսկ 125-ին բռնել են նահանգի հարավային Համել շրջանում ու ուղարկել կրկին Խավիջա։