ԱՄՆ-ի նախագահը խոստացել է հարգել «մեկ Չինաստան» սկզբունքը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին, որ կհարգի «մեկ Չինաստան» սկզբունքը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տունը, փոխանցում է Interfax-ը։
Հայտարարության մեջ ասվում է. «Նախագահ Թրամփը համաձայնվել է իր պատասխան նախագահ Սի Ցզինպինի հարցման՝ հարգել «մեկ Չինաստան» սկզբունքը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ կասկածում է՝ արդյո՞ք արժի, որ ԱՄՆ-ն քաղաքական ու դիվանագիտական կապեր հաստատի Չինաստանի հետ, ինչին Պեկինը բացասական արձագանք էր տվել՝ հիշեցնելով, որ այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ Պեկինը հաստատում է այն դեպքում, երբ վերջիններս Թայվանն ընդունում են որպես Չինաստանի մի մաս։