ՀՀԿ-ն ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ:
Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ-ն գրեթե ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:
«Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը վերջին փոփոխություններն է անում: Շուտով առաջարկների ամբողջական ցանկը կլինի Սերժ Սարգսյանի սեղանին:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակով առաջադրվողներին, ապա այս առումով հարցն ավելի հեշտ է: Յուրաքանչյուր ընտրատարածքում ՀՀԿ-ն միջինը 12-13 թեկնածու առաջադրելու հնարավորություն ունի՝ դաշտն ազատ է, մրցակցությունը՝ թեժ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]