6334 դիտում
11:13 07-02-2017
Ադրբեջանի զինուժն այս գիշեր ինտենսիվորեն կրակել է «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 30 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Նմանատիպ նյութեր
6211 դիտում
09:24 13-10-2016
Այս գիշեր հակառակորդը կիրառել է «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
6236 դիտում
09:29 10-03-2017
Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը կրկին կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ. ԱՀ ՊԲ
Այս բաժնից
4739 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1120 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը
739 դիտում
12:22 04-02-2025
Ասուլիսի ժամանակ Նիկոլը խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան