211652_close_icon
views-count6823 դիտում article-date 11:52 24-10-2017

Սիրիայում ԻՊ-ին պատկանող պահեստում ՆԱՏՕ-ի նորագույն սպառազինություններ են գտել

Սիրիայի արևելքում գտնվող Մեյադին քաղաքում «Իսլամական պետությանը» պատկանող զենք-զինամթերքի պահեստում կառավարական զորքերը հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Այդ մասին լրագրողներին հայտնել է գեներալ Հասան Սուհեյլը, ով ղեկավարել է քաղաքի ազատագրման օպերացիան, փոխանցում է ria.ru-ն։ Նրա խոսքով՝ պահեստում հայտնաբերվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ԱՄՆ-ի, Բելգիայի Մեծ Բրիտանիայի արտադրության նորագույն սպառազինությունների ոի զրահատեխնիկայի օրինակներ։ «Մեզանից առնվազն 6 օր կպահանջվի, որպեսզի այդ ամբողջը դուրս բերենք։ Կան արտասահմանյան արտադրության բազմաթիվ սպառազինություններ»,-ընդգծել է գեներալը։ Հայտնաբերվել են ականներ, ռումբեր, հակատանկային սպառազինություն, ականանետային համակարգեր, տանկեր այլ զրահատեխնիկա, արբանյակային կապի միջոցներ, ռադիոտեղանքային սարքեր, բժշկական միջոցներ, ինչպես նա անօդաչու սարչերի արտադրամաս։

Նմանատիպ նյութեր