Լուվրում տեղի ունեցած միջադեպի հեղինակը Եգիպտոսի քաղաքացի է
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, Լուվրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված անձը Եգիպտոսի քաղաքացի է։ Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնիովը ահաբեկչություն է անվանել Լուվրում տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք, որ Լուվրի մոտակայքում ֆրանսիացի զինվորականը վիրավորել է մի տղամարդու, ում ձեռքին եղել է դանակ և ով պատրաստվում էր մտնել պատկերասրահ։