Դուբայում տեղացած ձյունն ուրախացրել է տեղի բնակիչներին
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, ձյուն է տեղացել Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Դուբայում։
Նշվում է նաև, որ տեղացիները ուրախացել են ու զարմացել, քանի որ աշխարհի ամենաշոգ քաղաքում ձյուն տեսնելը դա բացառիկ է։
Աղբյուրները նշում են, որ Դուբայից բացի ձյուն է տեղացել նաև Միացյալ Արաբական Էմիրությունների մի շարք այլ մասերում։