Սուրբ Սարգսի տոնն այս տարի փետրվարի 11-ին է
                        Այս տարի փետրվարի 11-ին կնշենք Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը: 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: 
Արարատյան Հայրապետական թեմը տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Այս տարի էլ բազմաթիվ ծրագրերով ու նախաձեռնություններով է հարուստ տոնական ծրագիրը՝ համերգներ, մրցույթներ, քայլերթ:
Նշենք, որ  Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է համարվում: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ' հույսով, որ երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

