«Բարսելոնայի» երկրպագուները բողոքի ակցիա կանցկացնեն «Ատլետիկի» հետ խաղի ընթացքում
«Բարսելոնայի» ֆան-խմբավորումներից մեկը` Grada de Animacion-ը, հայտարարել է այսօր Իսպանիայի առաջնությունում Բիլբաոյի Ատլետիկի հետ խաղի ժամանակ բողոքի ակցիա անցկացնելու մասին:
Խմբավորումը կատալոնական ակումբի երկրպագուներին կոչ է արել տրիբունաներում թաշկինակներով թափահարել` սկսած խաղի 12-րդ րոպեից: Դրանով երկրպագուները ցանկանում են իրենց բողոքն արտահայտել` իրենց կարծիքով, «Բարսելոնայի» դեմ վերջին հանդիպումներում կողմնակալ մրցավարությունը: