Այսօր Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները բողոքի ակցիա կանցկացնեն
Այսօր Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ տոմսերի գների թանկացման: Նշվում է, որ Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակիչ հանդիպման առաջին 20 րոպեները դորտմունդցիների երկրպագուները մի մասը մարզադաշտից դուրս է անցկացնելու:
«Բորուսիայի» երկրպագուները դժգոհ են մնացել «Շտուտգարտի» որոշումից, որը կանգնած տեղերի համար տոմսերի գին է սահմանել 19,50 եվրո, իսկ նստատեղերի համար` 38,50 եվրո և դա դեռ ամենաէժան տոմսերն են:
Նշենք, որ «Շտուգարտ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:30-ին: