Ավստրալիայում կենգուրուն անսպասելիորեն ցատկել է հեծանվորդի վրայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրալիայում կենգուրուն ցատկել է հեծանվորդներից մեկի վրայով այն ժամանակ, երբ վերջինս մեծ արագությամբ ընթանում է մայրուղու վրայով։
Դեպքը արձանագրել է տեսախցիկը, որն ամրացված է եղել նրա առջևից ընթացող այլ հեծանվորդի հեծանվին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենգուրուն կանգնած ճանապարհի եզրին, և երբ հեծանվորդները հավասարվում են նրան, վերջինս, չգիտես ինչու, որոշում է ցատկ կատարել նրանցից մեկի վրայով և անցնել ճանապարհի մյուս կողմը։
Ցատկելիս կենդանին միայն դիպչել է հեծանվորդի սաղավարտին։ Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է Փիթեր Ջեյմս Ռոբերթ անունով օգտատերը և 2 օրում հավաքել ավելի քան 44.000 դիտում։