211652_close_icon
views-count3504 դիտում article-date 11:00 31-01-2017

Երևանում ու մարզերից երկուսում հոսանքի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 31-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` [b]Երևան քաղաքի՝ [/b] 10:00-17:00 Կատովսկու փողոցը, 10:30-17:00 Ավան 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տները, հարակից հանրային բաժանորդները, 11:00-17:00 Ռուսթավելու փ. 3-102, 17-41, Երեւանցու փ. 24-38, 32-73 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները, Լեոյի փ. 50-103, Երեւանցու փ. 5-48, Կոնդ թաղ. 91-253 սեփական տները մասնակի եւ հարակից հանրային բաժանորդները, [b]Արարատի մարզի՝ [/b] 11:00-14:00 Եղեգնավան գյուղը, 11:00-15:00 Բյուրական, Նշավան գյուղերը, Մխչյան, Մրգավետ, Արեւաշատ գյուղերը մասնակի, [b]Գեղարքունիքի մարզի՝ [/b] 11:00-15:00 Ծովակ գյուղը:

Նմանատիպ նյութեր