211652_close_icon

Վարդան Ղուկասյանը կառաջադրվի «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային ցուցակո՞վ․ Aravot.am

views-count25653 դիտում article-date 23:42 29-01-2017
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամենայն հավանականությամբ ևս կմասնակցի առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին՝ առաջադրվելով «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային ցուցակով։ Մեզ հասած տեղեկություններով, Գյումրու նախկին քաղաքապետը երկու օր առաջ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս պատկանող «Նոյ» կոնյակի գործարանում՝քննարկելով այս թեման։ Aravot.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Գյումրու ԲՀԿ կառույցից, որտեղից պատասխանեցին, որ նման հարց իրոք քննարկվել է, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ, «Ծառուկյան դաշինքով» Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով առաջադրվող անձանց անունները վերջնական կհստակեցվեն այս երկու օրերի ընթացքում։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանից։ «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, ես կարծում եմ առաջիկա օրերին պարզ կլինի, թե ովքեր են ԲՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվելու բոլոր 13 ընտրատարածքներում։ Նյութի աղբյուրը՝ [url=http://www.aravot.am/2017/01/29/850462/]www.aravot.am[/url]

Նմանատիպ նյութեր