Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 10-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հունգարացի Ռիխարդ Ռապորտին: Հայ գրոսմայստերը հզոր հարձակում նախաձեռնեց և մրցակիցը մատի սպառնալիքի ներքո 28-րդ քայլում անձնատուր եղավ:
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 6 միավոր և հավասարվեց առաջատարին` ամերիկացի Ուեսլի Սոյին, որն իր պարտիան դեռ չի ավարտել: