Ստեփանծմինդա-Լարսին այլընտրանքային երթուղիներ են փնտրվում
ՌԴ գործընկերների հետ բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները, ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարությանը ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումներ կազմակերպելու վերաբերյալ:
Գործադիրի ղեկավարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի N 98-Ն որոշմամբ սահմանված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը քննարկել նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ: