211652_close_icon
views-count2180 դիտում article-date 16:15 25-01-2017

2013-2016 թթ-ներին լայնածավալ աշխատանքներ են իրականացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը: Այս համատեքստում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության թվով 31 բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու համալիր բարեփոխումներին ուղղված լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Առողջության պահպանման առաջնային օղակ հանդիսացող 22 պոլիկլինիկաներին հիվանդությունների վաղ շրջանում ախտորոշման և բուժման համար 2013-2016 թվականներին համայնքային բյուջեի միջոցներով 143 անուն սարքավորումներ են տրամադրվել, ինչը նաև պոլիկլինիկաների սեփական եկամուտների ապահովման խթան հանդիսացավ: Դրա շնորհիվ 2 տոկոսով աճել է նաև առաջնային օղակի բուժհաստատություններում գրանցված քաղաքացիների թիվը: Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ ոլորտի գերակա խնդիրներից էր ջեռուցման համակարգերի անցկացումը և շենքային պայմանների բարելավումը: «Այսօր մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատությունները ջեռուցվում են, ինչը մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Գրեթե 50 տոկոսով էլ ապահովել ենք նոր պատուհանների տեղադրումը, ինչի ուղղությամբ աշխատանքները կավարտենք 2017 թվականին» ,- նշել է Դավիթ Օհանյանը: Մասնավորի հետ համագործակցությամբ հիմնանորոգվել է Քանաքեռ-Զեյթուն պոլիկլինիկան, որն անվանափոխվել է «Կառլեն Եսայան»: Այն հագեցվել է սարքավորումներով և մնացել որպես համայնքային ենթակայության բուժհաստատություն, որի օրինակին, ըստ քաղաքապետի տեղակալի, կհետևեն մյուսները: 2017 թվականին համապատասխան գույքով համալրվելուց հետո Քանաքեռ-Զեյթունում կբացվի նաև քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված ծննդատունը: Սկսած 2013 թվականից՝ համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում նաև համակարգչային դժվարամատչելի ծառայությունների մատուցման ուղղությամբ: 2016 թվականին համակարգչային նման հետազոտության է ուղեգրվել 200 քաղաքացի: Դավիթ Օհանյանը հատկանշել է 2013-2016 թվականներին իրականացված սոցիալական, առողջապահական բազմաթիվ ծրագրերը: «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013-2016 թվականներին իրականացված սոցիալական ուղղվածության առողջապահական բազմաթիվ ծրագրերի ընթացքում 59844 քաղաքացի անցել է հետազոտություն: 3587 քաղաքացի անվճար վիրահատվել է, մյուսները ստացել են տարբեր տեսակի բուժծառայություններ: Բացի այդ, որոշակի սոցիալական խմբերի 2013-2016 թվականներին տրամադրվել է ստացիոնար բուժման 4705 ուղեգիր, ևս 1353 քաղաքացիների նույն ժամանակահատվածում տրամադրվել է պետության կողմից երաշխավորված առողջարանային ուղեգիր»,- նշել է Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ 185 բժիշկ և 155 բուժքույր ուղարկվել է վերապատրաստման: Այդպիսի նախաձեռնություններ փորձի փոխանակման նպատակով կյանքի են կոչվել նաև քույր և գործընկեր քաղաքների, մասնավորապես Մարսելի և Սանկտ Պետերբուրգի հետ: Ընթացիկ տարում նախատեսվում է ձեռք բերել 80 անուն նոր բուժսարքավորումներ և պարագաներ`78 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: 20 միլիոն դրամ էլ կհատկացվի քաղաքացիների դժվարամատչելի համակարգչայիյն հետազոտությունների իրականացմանը պետպատվերի շրջանակում:

Նմանատիպ նյութեր