Սիրիայի հարցով բանակցություններն Աստանայում հաջող են անցել. Դ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շրջանակներում անցկացված երկօրյա բանակցություններին, հայտարարել է, որ Կրեմլը հաջող է համարում այդ բանակցությունները, հաղորդում է Tass-ը։
Վերջինս հավելել է, որ հանդիպումը նպաստելու է ժնևյան բանակցային գործընթացի վերականգնմանը. «Անշուշտ, դա հաջողություն կարելի է համարել։
Պեսկովի խոսքով՝ հենց ժնևյան բանակցություններն են հանդիսանում սիրիական հակամարտության կարգավորման ուղիների որոնման հիմնական ուղղությունը, սակայն Մոսկվայում վաղուց գտնում են, որ դրան մեծապես կնպաստի Աստանայում անցկացված հանդիպումը։