Սիրիայի հարցով բանակցություններն Աստանայում կվերսկսվեն հունիսի կեսերին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող միջսիրիական բանակցությունները կվերսկսվեն հունիսի կեսերին: Այդ մասին հայտնում է DW.com-ը:
«Մենք հրավեր ենք ստացել մասնակցելու Աստանայում անցկացվելիք բանակցություններին, որոնք տեղի կունենան այս ամսվա 12-13-ին», - հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաև Սիրիայի զինված ընդդիմության և կառավարության ներկայացուցիչները: Դիտորդի կարգավիճակում ներկա կգտնվեն Հորդանանը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
Մայիսի սկզբին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել խաղաղ բնակչության համար