2462 դիտում
13:05 25-01-2017
Չնայած բոլոր բարդություններին, 2016 թ-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը. Բակո Սահակյան
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին:
Նախագահի ընդգծել է, որ անցած տարին եղել է բավականին բարդ ու ծանր մեր հանրապետության, ժողովրդի եւ տնտեսության համար, երկրի տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:
Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:
Միաժամանակ, Նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի եւ բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:
Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները:
«Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով»,- նշել է ԼՂՀ Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
5307 դիտում
13:36 17-01-2018
Գալուստ Սահակյան. Իշխանությունից չէ, որ գնաճի տեմպերը մեծանում են. Aysor.am
2435 դիտում
14:08 17-04-2018
Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը
Այս բաժնից
1069 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3997 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1102 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին