Թմրանյութ պահելու կասկածանքով զննության են ենթարկվել
Հունվարի 19-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում զննության է ենթարկվել Մարտունի քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի N տան բնակիչ, 1981թ. ծնված Մ. Ա-ի տան կից պահեստը։
Այնտեղ տեղադրված դարակների վրա հայտնաբերվել է վերջինիս պատկանող 25.43 գրամ ընդհանուր քաշով կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով, չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, իսկ Ազատամարտիկների փողոցի N տան բնակիչ,1991թ. ծնված Մ. Բ-ի առանձնատանը՝ 0.87 գրամ նմանատիպ զանգված: