Անհավանական տեխնոլոգիական նորամուծություններ, որոնք մարդկության դատին կհանձնվեն ապագայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր։
Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել։ Այլ է մարդու պարագայում։
Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը։