2181 դիտում
15:24 19-01-2017
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության դեսպանի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերին և ազատազրկման վայրերում իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այդ ոլորտներում հասարակության իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներ կազմակերպելու հարցերը:
Հանդիպման ժամանակ առաջարկվել է Դեսպանի միջնորդությամբ ապահովել համագործակցությունը երկու երկրների մարդու իրավունքների հաստատությունների միջև: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկկողմ համագործակցությունը՝ դարձնելով այն շարունակական:
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
16:21 20-12-2016
ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության դեսպանի հետ
700 դիտում
12:44 14-11-2014
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ
Այս բաժնից
721 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
787 դիտում
19:59 18-05-2024
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
751 դիտում
19:31 18-05-2024
Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին