Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև կքննարկի
Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Բանաձևը խորհրդարանի օրակարգ են բերել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունները:
Թուրքական Milliyet պարբերականը հաղորդում է, որ Դանիայի թուրքական կազմակերպությունները մեծ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու համար: Մասնավորապես՝ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկում, որոնց համաձայն, իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը: