Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել
Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։
Ինչպես հայտնում է [url=http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=29591]«Երկիր Մեդիա»[/url] հեռուստաալիքը՝ հղում տալով ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, բանաձևն ընդունվել է միաձայն:
Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ: