211652_close_icon
views-count2969 դիտում article-date 11:57 18-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 18-ին

1535 թ. – իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնեց Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման: 1778 թ. – անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հայտնաբերեց Հավայան կղզիները: 1899 թ. – ծնվել է Վահրամ Թերզիբաշյանը, հայ թատերագետ, գրականագետներ, բանասիրական գիտությունների դոկտոր (մահ. 1964 թ.) 1919 թ. – սկսվեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը: 1936 թ. – մահացել է Ռադյարդ Կիպլինգը, անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր, հայտնի է դարձել «Ջունգլիների գիրքը» երկով, որի հիման վրա է նկարահանվել «Մաուգլի» մուլտֆիլմը (ծն. 1965 թ.): 1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուրսկի ճակատամարտի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակումը: 1954 թ. – ծնվել է Թովմաս Պողոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ: 1955 թ. – ծնվել է Քևին Քոսթները, ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երաժիշտ, Օսկարի դափնեկիր: 1982 թ. – մահացել է Հոան Խիանֆանը, չինացի ականավոր պատմաբան, մարդաբանական մասնագետ և ազգագրագետ (ծն. 1899 թ.) 1992 թ. – հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 2001 թ. – Ֆրանսիական սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր