211652_close_icon
views-count2830 դիտում article-date 18:48 17-01-2017

Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 ավտոճանապարհի Գետափ-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]

Նմանատիպ նյութեր