211652_close_icon
views-count2287 դիտում article-date 18:13 17-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 16-ից 17-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 13, խարդախության 8, ավտոմեքենա փախցնելու 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր