Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 17-ին
395 թ. – Հռոմեական կայսրությունից բաժանվեց Բյուզանդական կայսրությունը:
1894 թ. – ծնվել է Տիգրան Հախումյանը, հայ բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (մահ. 1973 թ.):
1942 թ. – ծնվել է Մուհամեդ Ալին, ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ։
1961 թ. – ծնվել է Մայա Չիբուրդանիձեն, վրացի նշանավոր շախմատիստուհի:
1962 թ. – ծնվել է Ջիմ Քերրին, կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան:
1966 թ. – Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար բախվեցին իսպանական KC-135 տանկերը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ գտնվում էր ջերմամիջուկային ռումբ:
1991 թ. – Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվեց «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը:
2002 թ. – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքեց Նիարագոնգո հրաբուխը, ինչի հետևանքով մահացավ 147 մարդ, մոտ 120 000-ը մնացին անօթևան: