211652_close_icon
views-count5240 դիտում article-date 15:25 17-01-2017

29-ամյա երիտասարդը դուրս է եկել տանից և չի վերադարձել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում անհայտ կորած համարվող 29-ամյա Հայկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2016 թվականի նոյեմեբերի 26-ին հաղորդում է ստացվել երիտասարդի մորից առ այն, որ որդին՝ 1988 թվականին ծնված Հայկ Խաչատրյանը, 2016 թվականի նոյեմբերի 20-ին դուրս է եկել իրենց բնակարանից և չի վերադարձել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու համար։ Հայկ Խաչիկի Խաչատրյանն ունի 175-180 սմ հասակ, միջին կազմվածք, դեմքը՝ օվալաձև, նիհարավուն, մի փոքր ճաղատ գլուխ, ծնոտի աջ հատվածում սպի, ձեռքերի վրա շան կծածի հետևանքով առաջացած սպիներ։ Երիտասարդի հագին տվյալ օրը, հավանաբար, եղել է սև գույնի սպորտային համազգեստ, սև ձմեռային կոշիկներ: Կից ներկայացնում ենք երիտասարդի լուսանկարը։ Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի պաշտոնական [url=http://investigative.am/news/view/hayk-xachatryan-voronvum-e.html]կայքում[/url]: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր