5444 դիտում
10:42 17-01-2017
Քոչարյանը հիմնական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում: Մամուլի հրապարակումների համաձայն, նա այնտեղ շքեղ տուն է գնել և կյանքի մեծ մասն ընտանիքով այնտեղ է անցկացնում:
Ի դեպ, կարծիք կա, որ նա Հայաստանից մեկնել է հատկապես այն պատճառով, որպեսզի ցույց տա, թե ընդհանրապես չի խառնվում ներքաղաքական և նախընտրական գործընթացներին: Հիշեցնենք, նրա անվան հետ է կապվում Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը: Կարծիք կա, որ Քոչարյանի հետ որոշակի քաղաքական պայմանավորվածություն ունեն նաեւ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ ուժ» կուսակցությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու այլք:
Եվ հեռու մնալով՝ Քոչարյանը չի ցանկանում վնասել այս ուժերին, քանի որ իր անունը բացասական ազդեցություն կարող է թողել սույն ուժերի վրա: Մենք փորձեցինք Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ-ում բնակվելու և ստվերային կերպով Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, բայց վերջինս անհասանելի էր: Ի դեպ, Սողոմոնյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Քոչարյանը շուտով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցազրույց կտա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7871 դիտում
10:17 20-01-2017
Ընտրակեղծարարը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել ԱՄՆ-ում. «Չորրորդ իշխանություն»
2255 դիտում
10:11 04-06-2014
ՀՀ 9-ը քաղաքացիներ ցանկացել են բնակություն հաստատել աշխարհի ամենախստաշունչ կլիման ունեցող տեղանքներից մեկում․ ՀԺ
12691 դիտում
11:50 27-06-2014
Ինչու՞ է տարիներ առաջ Դոն Պիպոն հեռացել Հայաստանից ու բնակություն հաստատել Իտալիայում
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»