Ընտրակեղծարարը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել ԱՄՆ-ում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ Վարդենիսի կառույցի ղեկավար. 23/42 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Գրիգորյանն ամիսներ առաջ լքել է Հայաստանը. այժմ նա բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:
36-ամյա Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։
Ու փաստորեն փորձաշրջանում գտնվելու ընթացքում նա հեռացվել է Հայաստանից։ Ընդ որում, նա մեկնել ԱՄՆ այն դեպքում, երբ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հանրաքվեից հետո արված հայտարարության մեջ նաև նշել էր, թե ընտրակեղծարարների մասին տեղեկությունները «կարող են կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում՝ մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]