Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է․ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է։
Կամ Նիկոլն է «изгой» հռչակվել, կամ էլ՝ նա որոշել է փոխել արտաքին վեկտորը։
Երկու դեպքում էլ Հայաստանը չի շահում։
Հետեւաբար՝ վաղվանից ավելի մեծ թափով պետք է պայքարել հակապետական կապիտուլյանտ ռեժիմի դեմ»։
Հիշեցնենք որ Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների հանդիպումը, որի արդյունքներով նաև 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ ընդունվել է հայտարարություն։