Թրամփը Պուտինին կառաջարկի կրճատել Ռուսաստանի միջուկային զինանոցը
ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը [url=http://www.thetimes.co.uk/edition/news/donald-trump-interview-brexit-uk-trade-deal-theresa-may-phthbjsmw]The Times of London[/url] և Bild պարբերականներին տված հարցազրույցում քննադատել է գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը:
Թրամփը հարցազրույցում անդրադարձել է նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություների խնդրին: «Եկեք փորձենք այդ երկրի հետ համաձայնության գալ: Կարծում եմ՝ դրա շրջանակում նախևառաջ պետք է աստիճանաբար կրճատել միջուկային զինանոցը: Ներկայում Ռուսաստանը մեծ վնասներ է կրում պատժամիջոցների պատճառով, բայց, ըստ իս, այս հարցում կարող է փոփոխություն լինել, որից շատ մարդիկ կշահեն»,- ասել է ԱՄՆ ընտրյալ նախագահը:
Նշենք, որ պետքարտուղարության տվյալներով՝ ԱՄՆ-ն ունի 1.367 միջուկային մարտագլխիկ, իսկ Ռուսաստանը՝ 1.796:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման պաշտոնը լքելուց առաջ ևս 1 տարով երկարացրել է Ղրիմի բռնազավթման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: