211652_close_icon
views-count2485 դիտում article-date 16:15 16-01-2017

Գյումրիում վթարային ջրանջատում է տեղի ունեցել

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ղազանչի-Գյումրի 1-ին ջրատարի վթարով պայմանավորված, այսօր` հունվարի 16-ին ժամը 10.30-ին դադարեցվել է Գյումրի քաղաքի` Կոմսոմոլի, Վ. Սարգսյան, Անտառավան 3-րդ, 4-րդ թաղամասերի, Շինարարների, Կ. Դեմիրճյան, Շչեդրին փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքներում ջրամատակարարումը վերականգնել հունվարի 16-ին ժամը 21.00-ին: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա [b]Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր