Բիշքեկից ոչ հեռու թուրքական բեռնատար ինքնաթիռ է կործանվել. կա 30-ից ավելի զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի  մոտակայքում կործանվել է «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող բեռնատար ինքնաթիռ։ 
Ինչպես հաղորդում է Ria Novostii-ն, Boeing 747-ը վայրէջք կատարելուց ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ամառանոցների վրա, ինչի հետևանքով 32 բնակելի տուն է վնասվել։
Ղրղզստանի վարչապետի մամուլի քարտուղար Չինգիզ Էսենգուլի Ուուլայի խոսքով՝ վթարի մասին տեղեկացվել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, իսկ երկրի առողջապահության նախարարը հայտնել է 30-ից ավելի զոհերի մասին։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


