Պապուա Նոր Գվինեայում ինքնաթիռ է կործանվել. կա 1 տասնյակից ավելի զոհ
12 մարդ է զոհվել Պապուա Նոր Գվինեայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավիավթարը տեղի է ունեցել երկրի արևմտյան հատվածում՝ Կինգուա քաղաքից ոչ հեռու:
Տեղեկությունների համաձայն՝ Sunbird Aviation ընկերությանը պատկանող ինքնաթիռի շարժիչներից մեկը վայրէջք կատարելու ամանակ խոտանվել է և վարէջքը կտրուկ է ստացվել:
Վթարի հետևանքով ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտ գտնվող ճահիճը: Մահացել են ինքնաթիռի բոլոր ուղևորները, այդ թվում՝ 3 երեխա, ինչպես նաև օդաչուն: