ՀՀ որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: