Արգելափակվել է ավտոմեքենա․ օգնության են հասել փրկարարները
Հունվարի 15-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու տարածքում Opel vectra b մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Opel vectra b մակնիշի 34 OP 098 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Հ.):