211652_close_icon
views-count4080 դիտում article-date 18:50 15-01-2017

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան, Հ-33 ու Հ-35 ավտոճանապարհների Ստեփանավան-Ալավերդի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 19-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր