Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ և 15 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Քոջայելի նահանգում գործող մետաղական ջարդոնների վերամշակման գործարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Hurriyet-ը։
Նախնական տվյալներով՝ պայթել է մետաղի հալեցման վառարանը, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, իսկ 15-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ուղարկվել բուժբրիգադներ, որոնք էլ տուժածներին հոսպիտալացրել են։ Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում։