Իրանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 2-ին խոշոր հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհն ուղեկցվել է մի քանի պայթյուններով և արագորեն տարածվել է, 150 հրշեջ և 20 տրանսպորտային միջոց տեղափոխվել են դեպքի վայր: Գործարանի մի մասը տարհանվել է: