1673 դիտում
12:33 13-01-2017
Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 15294 հեռախոսազանգ,
Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 15294 հեռախոսազանգ, 2015 թվականին` 13776:
Ստացված հեռախոսազանգերի գերակշիռ մասը տեղեկատվական և կազմակերպչական բնույթի են: 255-ը բողոք են պարունակել, որոնց կապակցությամբ գրություններ են ուղարկվել Երևանի և մարզերի բժշկական կենտրոններին, հարուցվել են վարչական վարույթներ, բուժաշխատողների նկատմամբ կիրառվել են բանավոր զգուշացումներ, կարգապահական տույժեր: Մասնավորապես` հիվանդից գումար է պահանջվել, հիվանդների նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել, խախտվել են էթիկայի կանոնները, գերազանցվել են պաշտոնական լիազորությունները, ստացիոնար բուժումը չի ապահովվել, անվճար դեղորայք չի հատկացվել, տնային կանչը չի ընդունվել, շտապ բժկական օգնության կանչը չի սպասարկվել:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության նպատակն է իրազեկել և պահպանել, անհրաժեշտության դեպքում նաև վերականգնել պացիենտների, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքները: Առողջապահության նախարարությունը կարևորում է պացիենտ-բուժաշխատող իրավահարաբերությունները, մեր բնակչության իրազեկվածությունն առողջապահության բնագավառում: Հասարակության իրավագիտակցությունը հնարավորինս բարձրացնելու նպատակով կատարվում է անհրաժեշտ աշխատանք: Ցանկացած անձ իր առողջապահական իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն կարող է ստանալ` զանգահարելով 8003 և 01052-88-72 հեռախոսահամարներին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը և ներկայացված բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին և աշխատակազմի ղեկավարին:
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
20:40 22-01-2016
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2015 թ.-ին գրանցել է 13776 հեռախոսազանգ
1112 դիտում
14:49 24-07-2015
Երևանի քաղաքապետարանը նախորդ 2 շաբաթվա ընթացքում «Թեժ գիծ»-ով ստացել է 663 հեռախոսազանգ
943 դիտում
12:20 21-11-2014
Երևանի քաղաքապետարանը նախորդ շաբաթ թեժ գծերով ստացել է 205 հեռախոսազանգ
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ