2178 դիտում
09:19 13-01-2017
Ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ պարզաբանում է
Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները և դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունը այս առումով ևս մեկ անգամ պարզաբանում է.
Ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության և տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները. այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 % աճ (օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետև դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30 % անկում (տես՝ http://armstat.am/file/doc/99501058.pdf): Ընդ որում նշված միտումների պարագայում նկատվել են նաև գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:
Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը[1] և դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է, որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:
Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2 % անկման պարագայում դիտվել է նաև ճյուղի իրացման գների ինդեքսի -2 % անկում (տես` http://armstat.am/file/article/sv_11_16a_130.pdf), որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաև սեզոնի տեղաշարժով պայմանավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել:
Ստորև ներկայացնում ենք գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ համար և 2016 թվականի ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները):
[b]Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
19:50 20-01-2017
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է
860 դիտում
21:56 13-06-2014
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է
Այս բաժնից
445 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
790 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին
553 դիտում
16:23 18-05-2024
Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան