«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը 20 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Էվերթոն»
Ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը 20 մլն ֆունտի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Էվերթոն»:
27-ամյա ֆուտբոլիստը լիվերպուլյան ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է կնքել: Նշենք, «Էվերթոնի» գլխավոր մարզիչը Ռոնալդ Կումանն է, որի գլխավորությամբ Շնայդերլինը նախկինում հանդես էր եկել «Սաութհեմթփոնում»:
Այս մրցաշրջանում Շնայդերլինը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում ընդամենը 8 խաղի էր մասնակցել: