Աֆղանստանում կրկնակի ահաբեկչության հետևանքով 38 մարդ է զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Դարուլաման շրջանում հզոր պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով գործի է դրել պայթուցիկ սարքը՝ գտնվելով մարդկանց ամբոխի մեջ:
Մեկ այլ պայթյուն որոտացել է խորհրդարանի շենքի առջև, ինչի հեևանքով զոհերի մեջ կա կին պատգամավոր: Պայթյունն իրականցվել է մեքենայի օգնությամբ, որում նույնպես պայթուցիկ սարք է եղել տեղադրված:
Պայթյունների հետևանքով զոհերի թիվը կազմում է առնվազն 38 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 27 զոհի մասին: