Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ
Աֆղանստանում պայթյուններ են որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 5 մարդ, ևս 7֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ֊ին։
Ըստ գերատեսչության տվյալների՝ Բաղդադի Փուլ Շարքի շրջանում պայթյունի հետևանքով ոստիկանական մեքենա է ոչնչացվել։ Գրանցվել է 1 զոհ, 7 վիրավոր, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ։
Աֆղանստանի հարավարևելյան Գազնի նահանգում ինքնաշեն պայթուցիկը վնասազերծելու ժամանակ զոհվել է 4 ոստիկան։
Պայթյունների համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։