Դիեգո Մարադոնա. Ես հիասթափված եմ Մեսիից
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան անդրադարձել է այն փաստին, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ներկա չէր գտնվել Ցյուրիխում կայացած 2016թ. լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությանը:
Մրցանակը տրվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ Մեսին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցանակի հավակնորդներ էին:
«Ես հիասթափված եմ Մեսիից: Հեռուստացույցի առջև տանը նստելով, չի կարելի ոչ մեկի հետ պայքարել: Ես չգիտեմ, թե ինչու էին «Բարսելոնայի» ներկայացուցիչները բացակայում այդքան կարևոր մրցանակների հանձման արարողությանը:
Կարծում եմ, որ եթե Մեսին մեկներ Ցյուրիխ, նա ավելի լավ կարող էր պայքարել, քան` Բարսելոնայում», ասել է Մարադոնան:
Նշենք, որ քվեարկության արդյունքներով Ռոնալդուն ստացել էր ձայների 34,4 տոկոսը, Մեսին` 26,43, իսկ Գրիզմանը` 7,53: