4042 դիտում
09:10 09-01-2017
Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է, որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:
Դժվարանցանելի է Նիգավան-Ապարան ավտոճանապարհը:
Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի և Աշտարակ-Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1066 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1339 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ