Իսպանիայի Գավաթ. Մեսիի հանճարեղ գոլը «Բարսելոնային» չփրկեց խայտառակությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Առաջին խաղակեսում բասկյան թիմը օգտվեց մրցակցի պաշտպանների սխալներից եւ երկու անգամ գրավեց Տեր Շտեգենի դարպասը:
Միայն 2-րդ խաղակեսում կատալոնացիները ուշքի եկան: 52-րդ րոպեին 27-28 մետր հեռավորությունից Լիոնել Մեսին հիասքանչ տուգանային հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը:
Սակայն խաղը փրկել «Բարսելոնային» չհաջողվեց եւ սա այն դեպքում, երբ «Ատլետիկը» խաղի վերջին 10 րոպեն մնացել էր 9 հոգով. Կարմիր քարտ էին ստացել եւ խաղադաշտից հեռացվել Գարսիան եւ Իտուարսպեն:
Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում:
«Ատլետիկ» - «Բարսելոնա» 2:1
Ադուրիս, 25, Ուիլիամս, 28 – Մեսի, 52